Կիևի կենտրոն գնալը կարող է վճարովի դառնալ առաջիկա 3-4 տարում: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՈՒԴԱՐ կուսակցության պատգամավոր Իգոր Կոնոնենկոյին:
«Վարկերով արդեն հարցը չես լուծի: Արմատական միջոցառումներ են պետք` պետք է ճանապարհները և կենտրոն մուտքը վճարովի դարձնել` ինչպես աշխարհի շատ մայրաքաղաքներում, օրինակ` Լոնդոնում: Մեզ մոտ կենտրոն մուտքը կարելի է դարձնել 5-10 գրիվեն»,- ասել է նա:
Նրա խոսքերով` բոլոր միջոցները կծախսվեն ճանապարհների ու կամուրջների վերանորոգման վրա:










































