Օրերս Լեդի Գագան հայտարարել է, որ թողարկում է իր երկրորդ հեղինակային բույրը՝ յունիսեքս օծանելիքը կկրի Eau de Gaga անվանումը և կառանձնանա «անհավանական սեքսուալությամբ», փոխանցում է Spletnik.ru-ն:
Դրանից բացի, 28-ամյա երգչուհին Instagram-ում ներկայացրել է գովազդային ակցիայի առաջին լուսանկարը, որի հեղինակը լեգենդար Սթիվեն Մեյզելն է: Սև-սպիտակ լուսանկարում աստղը շրջապատված է տղամարդկանցով և բավականին բաց զգեստ է կրում:
Դրանից զատ, Twitter-ում Գագան իր նոր օծանելիքի վերաբերյալ մի շարք հարցերի է պատասխանել: Նրա խոսքերով՝ այս բույրը որգեշնչված է արկածներ փնտրող կնոջ, ինչպես նաև նրան սիրող տղամարդու կերպարներով: Հիմնական նոտաներն են լայմն ու կաշին:
Հնարավոր է, այս օծանելիքը հավաքածուի սկիզբ դառնա, որի ամբողջական անունը Eau de Gaga. No.1 կլինի:
Eau de Gaga-ի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:















































