Մոսկվան չի բացառում Լեռնային Ղարաբաղի հարցով վաղը՝ կիրակի օրը, ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ հաղորդել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք բացառում, որ վաղը կեսօրին կկայանա եռակողմ հանդիպում»,- հայտարարել է Պեսկովը լրագրողներին:
Նա հավելել է՝ սպասվում է նաև, որ շաբաթ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում կմասնակցեն սամբոյի մրցաշարին:
Այսօր ավելի վաղ Պուտինը առանձին բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:











































