Շաբաթ օրը Չինաստանը հետազոտական նպատակներով հաջողությամբ նախանշված ուղեծիր է արձակել Երկրի «Յաոգան-20» արհեստական արբանյակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով կենտրոնական չինական հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ արբանյակն արձակվել է Երևանի ժամանակով 09:45-ին, Long March-4C հրթիռակրի միջոցով:
Տեղեկատվական հաղորդագրության մեջ ասվում է, որ սարքը կօգտագործվի «գիտական փորձեր կատարելու, Երկրի մակերևույթին և մշակաբույսերին հետևելու, բնական աղետների վնասը նվազեցնելու նպատակով»:










































