Հավայան կղզիների բնակիչները նախազգուշացվել են երկրորդ կարգի «Խուլիո» փոթորկի մոտենալու մասին՝ հաղորդում է The Boston Globe թերթը:
Նշվում է, որ փոթորկի պատճառով տեղի բնակիչները հետաձգել են ընտրությունները երկու տեղամասերում:

Ներկա դրությամբ էպիկենտրոնը գտնվում է Հալիո քաղաքից 1100 կմ արևելք: Փոթորիկը շարժվում է 28 կմ/ժ արագությամբ դեպի հյուսիս-արևմուտք:










































