Tuesday, 14 05 2024
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է լինում, երբ ոչ մեկի դեմ խաղ չի լինում

Այսօր Սոչիում Պուտին-Սերժ Սարգսյան և Պուտին-Ալիև հանդիպումներ են լինելու, որոնք կարևոր են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստանի սահմանների մոտ լարվածության աճի ֆոնին: Երեկ Ադրբեջանը կատարել է մի քայլ, որը հանդիպումից առաջ անկասկած է՛լ ավելի է սրում լարվածությունը: Բավական չէ, որ հայ խաղաղ բնակչին, որ մոլորվելու հետևանքով գերի էր ընկել, Ադրբեջանը ջանադրաբար և ցուցադրաբար փորձում էր դիվերսանտ ներկայացնել, նրան նաև սպանել են՝ գերի ընկնելուց մեկ-երկու օր հետո: Պաշտոնապես հայտարարել են հանկարծամահ լինելու մասին, բայց պարզապես սպանել են, և դրանում որևէ կասկած չկա:

Սոչիի հանդիպումից առաջ սպանել են հայ գերուն, այն էլ` խաղաղ բնակչին: Սա ցինիզմի անսահման դրսևորում է, որը սակայն անկասկած կարիք ունի ոչ թե էմոցիոնալ գնահատականների, այլ սառը դատողության և վերլուծության: Բանն այն է, որ Ադրբեջանը առանց ինքնավստահ լինելու չէր գնա նման ցինիզմի: Ավելի շուտ մենք հավանաբար գործ ունենք երկու իրավիճակներից մեկի հետ՝ կա՛մ Ադրբեջանը անսահման ցինիզմ է դրսևորում ինքնավստահության մեծ պաշար ունենալու արդյունքում` վստահ լինելով, որ Մինսկի խմբի համանախագահները իրեն թույլ կտան նման քայլերը մարսել, ինչպես թույլ տվեցին մարսել Ռամիլ Սաֆարովի ազատագրումն ու հերոսացումը, կա՛մ էլ Ադրբեջանը հայտնվել է ծանր կացության մեջ, նրա մոտ ամեն ինչ ձախողվել է, Հայաստանին շանտաժի ենթարկելու փորձերն անհաջող են անցել, Ադրբեջանը փորձել է կոնֆլիկտը բորբոքել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, սակայն չի ստացվել, ստացել է ահռելի հակահարված և գամվել տեղում, ու այսօր արդեն դիմում է հուսահատ քայլերի:

Եվ այսպես` կա՛մ ծայրահեղ ինքնավստահություն, կա՛մ ծայրահեղ հուսահատություն: Որ մեկի հետ գործ ունենք` չենք կարող ասել, քանի որ հիմքերը կամ հիմքերի բացակայությունը հավասարաչափ է: Մի բան ակնհայտ է, որ մենք Ադրբեջանի գործողությունների մոտիվները հասկանալուց առաջ պետք է ձեռնամուխ լինենք արդեն այդ գործողությունները կանխատեսելուն: Սա միգուցե փոքր-ինչ բարդ իրավիճակ է եթադրում, բարդ գործողություններ, սակայն մենք պետք է արդեն անցնենք այդ ռեժիմին և աշխատենք այդ կարողությունները զարգացնելու ուղղությամբ: Մենք պետք է կարողանանք կանխատեսել Ադրբեջանի հնարավոր քայլերը բոլոր մակարդակներում՝ և՛ մեծ քաղաքական, և՛ նման մարդկային-մարդասիրական, թե մինչև ուր կհասնի նրանց ցինիզմը և դաժանությունը: Ակնհայտ է, որ պոստֆակտում արձագանքները Հայաստանին հնարավորություն չեն տալիս բավարար չափով ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը և նաև դիվանագիտական բավարար ազդեցիկ հարվածներ հասցնել Ադրբեջանին: Եթե Ադրբեջանի իրավիճակը ծայրահեղ վատ է անգամ, ապա դա Հայաստանի գործողությունների արդյունքը չէ, այլ աշխարհաքաղաքական իրավիճակի և շահերի բախման` որոշակիորեն գերտերություններից որոշների և Հայաստանի շահերի համընկնումով:

Ահա այս տեսանկյունից, Ադրբեջանում հայի սպանությունից հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք պետք է այսօր Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպի Իլհամ Ալիևի հետ, որի հնարավորությունը կամ հավանականությունը ռուսական կողմը չի բացառել դեռևս մի քանի օր առաջ: Սակայն այս հարցն ինքնին լոկալ բնույթ ունի, մինչդեռ հարցադրման էությունը պետք է ընդլայնել:
Ընդհանրապես, Հայաստանն արդյո՞ք կարիք ունի վերանայել հակամարտության կարգավորման գործընթացում իր գործողությունների հայեցակարգը, փիլիսոփայությունը: Ավելի շուտ, պետք է խոսել այդ ամենը նոր ձևավորելու կամ որդեգրելու մասին, որովհետև Հայաստանը մինչև այսօր առաջնորդվել է մեկ փիլիսոփայությամբ, մեկ հայեցակարգով՝ հայեցակարգի և փիլիսոփայության բացակայություն:

Այդ իրավիճակը բերել է նրան, որ կարգավորման գործընթացում Հայաստանը լիովին զրկվել է նախաձեռնողականության հնարավորություններից և ըստ էության մնացել է երկու բանի հույսին՝ մեկ Արևմուտքի հետ շահերի համընկնելու արդյունքում ինչ-որ բանով կողքից շահելու, և մեկ էլ Ադրբեջանի իշխանությունների սխալների: Բարեբախտաբար, երկու դեպքում էլ Հայաստանի հույսերն արդարանում են արդեն մի քանի տարի, սակայն այստեղ էլ երկու հարց է առաջ գալիս՝ ի՞նչ գին է վճարում Հայաստանն այդ` այսպես ասած ծառայություններից կամա, թե ակամա օգտվելու համար, և ինչքա՞ն է շարունակվելու այդ «բախտավոր կյանքը»:

Այս հարցերը հստակ պատասխան չունեն, սակայն մի բան ակնհայտ է, որ Հայաստանը ժամանակ առ ժամանակ վճարում է մեծագույն ռիսկերով և մարդկային կորուստներով, և որ այդ իրավիճակում էլ Հայաստանի համար, խոշոր հաշվով, ժամանակը կորստաբեր է ինքնին, պարզապես կա խոշոր կորուստի և մանր՝ ժամանակի մեջ նվազ նկատվող և ռազմավարական, ճակատագրական տեսք չունեցող կորուստների խնդիրը: Հայաստանը երկրորդի հունի մեջ է, առերևույթ ոչինչ ճակատագրական չի թվում, սակայն բնույթով այդ ամենը ոչնչով չի տարբերվում խոշոր կորուստների բնույթից:

Այսինքն` այսպես, թե այնպես, կարգավորման փիլիսոփայության և հայեցակարգի վերանայումը կամ պարզապես սեփական հայեցակարգի ու փիլիսոփայության մշակումը Հայաստանի համար ռազմավարական հարց է: Բայց դրա լուծումը գործնականում անհնար է առանց ընդհանուր ներքին իրավիճակում որակական վերանայումների: Հայաստանի խաղադաշտը այստեղ է: Մեծ քաղաքականության ասպարեզում Հայաստանն այժմ խաղալու շատ քիչ հնարավորություն ունի: Այնտեղ խաղալու հնարավորությունները կախված են այն բանից, թե ստեղծված իրավիճակում Հայաստանն ինչպես կխաղա ներսում: Իսկ ներսում խաղ չկա, կամ շարունակվում է «մեր դեմ խաղ չկա» փիլիսոփայության կիրառումը և հետևողական ու շարունակվող գեներացիան: Ըստ որում` այդ ամենը իշխանական մակարդակից արդեն իջել է նաև այլ մակարդակներ, և նույն փիլիսոփայությունն է նաև հասարակական-քաղաքական ուրիշ մակարդակներում՝ բոլորի դեմ խաղ չկա, ամեն մեկն իր դիրքում առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, և արդյունքն այն է, որ ոչ ոք, ըստ էության, իրավիճակին համարժեք չի էլ խաղում:

Խաղից առկա են միայն էմոցիաները, որոնք խաղի մեջ լիովին տեղավորվում են և հաճախ բազմազանեցնում ու գեղեցկացնում են խաղը, իսկ առանց խաղի էմոցիաները տանում են միայն անկման և ռիսկերի գեներացիայի: Հայաստանը այսօր տոտալ այդ փուլում է, և իրավիճակի լարումը, ինչպես ցանկացած արտակարգ վիճակում, բացահայտում է այդ խնդիրները, որ սովորական ռեժիմում այդքան էլ ցցուն չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում