Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ միջազգային դատարանը պետք է դատի Վրաստանին, ոչ թե այդ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլիին: «Գրուզիա Օնլայն»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկիի հետ հանդիպման ընթացքում:
«Պուտինը հայտարարում է, որ Միջազգային դատարանը պետք է Վրաստանին դատի, ոչ թե Վրաստանի Հանրապետության նախկին ղեկավարին: Դա մեր ժողովրդի նկատմամբ իրականացվող ուղղակի դավաճանություն է, դա այլ կերպ անվանել չի կարելի: Այսօր ես հիշեցի, թե ինչպես 2008-ին Սիկորսկիի հետ միասին Վրաստան եկավ Լեխ Կաչինսկին:
Մեզ պաշտպանում էր ամբողջ աշխարհը, քանի որ Վրաստանը պատրաստ էր պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը, Վրաստանը պատրաստ էր համաշխարհային հանրության առջև ներկայանալ որպես ազատասեր ու հպարտ երկիր: Բայց եթե այսօր մենք պնդում ենք, որ 2008-ի օգոստոսին պատերազմը Վրաստանն է սկսել, և միջազգային դատարանը պետք է դատի այդ երկրի նախկին ղեկավարներին, ապա վաղն ո՞վ անհրաժեշտության դեպքում կգա մեզ մոտ և մեր կողքին կկանգնի ի պաշտպանություն մեր հայրենիքի: Ո՞վ իր կյանքը կվտանգի հանուն Վրաստանի պաշտպանության»,- հայտարարել է Սաակաշվիլին: