Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի միակ որդին՝ Ալեքսանդրը, կամավորագրվել է: Այս մասին հայտնում է pravda.com.ua-ն՝ հղում անելով Ալեքսանդրի Facebook-յան էջին:
Նախարարի 25-ամյա որդին լուսանկար է տեղադրել՝ «Մենք-Կիև-1» գրությամբ:
Facebook-ի «գեոլոկացիա» ծառայությունը ցույց է տալիս, որ հիմա Ավակովի որդին Իզյումի մոտ է:
«Կիև-1» գումարտակը ոստիկանության հատուկ նշանակության պարեկային ծառայության գումարտակն է, որը ստեղծվել է 2014-ի ապրիլին Կիևում՝ Ուկրաինայի ՆԳՆ Գլխավոր վարչության կազմում:









































