1949թ. օգոստոսի 8-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի առաջին նիստը:
Եվրոպայի խորհուրդը Եվրոպայում հնագույն միջազգային կազմակերպություն է: Դրա կազմի մեջ մտնում են 57 պետություններ, որոնցում ապրում է ավելի քան 800 մլն մարդ:
Եվրոպայի խորհուրդը լիովին անկախ կազմակերպություն է, որը չի մտնում Եվրամիության կազմի մեջ, միավորում է 28 պետությունների: Ի տարբերություն Եվրամիության՝ Եվրախորհուրդը չի կարող օրենքներ հրապարակել, սակայն այդ երկու միջազգային կազմակերպություններն ընդհանուր խորհրդանիշեր ունեն, օրինակ՝ դրոշն ու հիմնը:











































