Մեծ Բրիտանիան չի մասնակցի Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի հնարավոր ավիահարվածներին: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Բրիտանական զորքերը չեն մասնակցի Իրաքում որևէ ռազմական գործողության՝ ներառյալ օդային հարվածները»,- նշել է նա:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տվել է իր համաձայնությունը «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ կետային օդային հարվածներ հասցնելուն՝ այն դեպքում, եթե ամերիկացի դիվանագետներին և զինվորականներին վտանգ սպառնա, նաև արտոնել է մարդասիրական օգնություն տրամադրել «հազարավոր խաղաղ իրաքցիների փրկության համար, որոնք լեռներում ծուղակի մեջ են՝ առանց սննդի ու ջրի»:










































