Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Տոմաս Վերմալենը տեղափոխվում է կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է, որ ակումբներն արդեն իսկ համաձայնության են եկել բելգիացի պաշտպանի տրանսֆերի հարցում: Գործարքի արժեքը կազմելու է 15 մլն ֆունտ:
Վերմալենի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, բայց «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ չի ցանկանում պաշտպանին տեսնել անգլիական այլ ակումբում:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 16 հանդիպման ու կատարել 1 արդյունավետ փոխանցում:








































