Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի պատերազմից խուսափել չհաջողվեց այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարությամբ իշխանությունների չմտածված քաղաքականության պատճառով: Այս մասին վարչապետը հայտարարել է Թբիլիսիի Մուխադգվերդի գերեզմանատուն կատարած այցի ժամանակ, որտեղ թաղված են 2008-ի հակամատության ընթացքում զոհված վրացի զինծառայողները: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Այսօր ես չեմ ցանկանում խոսել այդ պատերազմի պատճառների մասին. ես արդեն հայտարարել եմ, որ այդ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել: Հնարավոր կլիներ խուսափել զոհերից, և չէին լինի տասնյակ հազարավոր հարկադիր տեղահանվածներ: Մինչ օրս այդ պատերազմից հետո Վրաստանը չի կարողանում ոտքի կանգնել»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա նաև ընդգծել է պատերազմի պաատճառների մանրակրկիտ հետաքննման անհրաժեշտությունը: «Դա նաև Հաագայի դատարանի պահանջն է: Եվ եթե մենք չհետաքննենք այդ պատերազմի բոլոր մանրամասները, դրանով կզբաղվեն Հաագայում»,- ասել է վարչապետը:











































