Ռիչարդ Ռեսինը Հելմետտա քաղաքի 59-ամյա ոստիկան է, որը, ի պատասխան քաղաքացու այն դժգոհության, որ իրենք խախտում են սահմանադրական իրավունքը, ասել է, որ ոստիկանները պարտավոր չեն հետևել Սահմանադրությանը, քանի որ նույնիսկ նախագահը դա չի անում՝ հաղորդում է USA TODAY-ը:
Տեղի բնակիչ Սթիվ Վրոնկոն վեճի է բռնվել ոստիկանի հետ՝ ապացուցելով, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ ինքը իրավունք ունի տեսանյութ նկարահանել հանրային վայրերում, սակայն ոստիկանը պատասխանել է՝ «քանի որ Օբաման ոչնչացրեց Սահմանադրությունը, ապա այն ինձ համար հրամայող չէ»:
Այդ ամենը տեսագրել է Սթիվ Վրոնկոն: Տեսանյութը միանգամից հայտնի դարձավ reddit կայքում՝ վրդովմունքի մեծ ալիք առաջացնելով: Հենց ոստիկանը հայտարարել է, որ բարկացած էր և խոսել է առանց մտածելու:
Վրոնկոն ու նրա կինը դժգոհում էին քաղաքում կենդանիների ապաստարանից: Նրանք հաղորդել են, որ ոստիկանությունն իրենց խնդրել է դադարեցնել տեսագրություններն ու լուսանկարները:
Չսպասելով գործի քննության ավարտին՝ Ռիչարդ Ռեսինը աշխատանքից հեռացել էր,՝այդպիսով ավարտելով ոստիկանի իր 36-ամյա կարիերան:










































