Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:
Վաղը կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այցի շրջանակում հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել նաև եռակողմ հանդիպման՝ քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը:
Վաղը Սոչիում նախատեսվող Ալիև-Սարգսյան հանդիպման վերաբերյալ առաջատար վերլուծաբաններն իրենց կարծիքն են հայտնել Realpolitik հաղորդաշարի տաղավարում: Առաջարկում ենք հնչած տարաբնույթ կարծիքներին ծանոթանալ մեկ տեսանյութով:











































