Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 9-ին Սոչիում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս ամսին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կկայանա կարծիքների փոխանակություն երկու երկրների միջև քաղաքական, առևտրա-տնտեսական և մարդասիրական փոխգործակցության հետագա զարգաման շուրջ: Հատուկ ուշադրություն կդարձվի Եվրասական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացին:
Ալիևի հետ հանդիպման ժամանակ ծրագրվում է քննարկել ռուս-ադրբեջանական համագործակցության առավել կարևոր հարցերը, համաձայնեցնել հեռանկարային փոխշահավետ նախագծերի առաջխաղացման համատեղ քայլերը՝առաջին հերթին էներգետիկայի, ներդրումային և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում: