ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 9-ին արձակուրդի է մեկնում, որը կանցկացնի կնոջ` Միշելի հետ Ատլանտյան օվկիանոսի Մարտաս Վինյարդ կղզում՝ Մասաչուսեթս նահանգի առափնյա շրջանում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Սպիտակ տանը:
Օգոստոսի 17-ին նախագահը ծրագրում է Վաշինգտոն վերադառնալ` Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար, իսկ օգոստոսի 19-ին` վերսկսել արձակուրդը:









































