ՄԱԿ-ի Անվանգության խորհուրդը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Իրաքի դրությանը նվիրված արտակարգ նիստ կգումարի, հաղորդում է BBC-ն:
Օգոստոսի 7-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին հաջողվել է գրավել Կարակոշ քաղաքը, որն Իրաքի քրիստոնեական համայնքի գլխավոր կենտրոնն է:
ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստը գումարում է Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Այն առաջարկում է ռազմական օգնություն ցուցաբերել քրդական ինքնապաշտպանության ուժերին, որոնք աստիճանաբար մեկը մյուսի հետևից քաղաքները թողնում են գրոհայիններին:









































