«Մենք պետք է հավատանք այն բանին, որ ռուս և վրացի ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և համաձայնության մեջ, և ես վստահ եմ, որ մենք կհասնենք դրան»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, գրում է «Գրուզիա օնլայնը»:
«Բարիդրացիական հարաբերություններն անհրաժեշտ են պետության հետագա զարգացման համար: Մեր կողմում է պատմական ճշմարտությունը, բայց գլխավորն այն է, որ մենք պետք է հավատանք, որ վրացի և ռուս ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և համաձայնության մեջ, ինչպես նաև լուծել բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով»,- նշել է նախագահը: