Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբինյոն, ով հանդես էր գալիս «Միլան»-ում, տեղափոխվել է «Սանթոս»: Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը մեկ տարի վարձավճարով հանդես կգա «Սանթոս»-ում, այնուհետև կունենա ազատ գործակալի կարգավիճակ: Ռոբինյոն հանդիսանում է «Սանթոս» ակումբի սան, որի կազմում հանդես է եկել 1996-2005 թվականներին՝ խաղալով ակումբի տարիքային բոլոր թիմերում:
Նշենք, որ Ռոբինյոն «Միլան»-ի կազմում հանդես էր գալիս 2010 թվականից՝ մասնակցելով 104 հանդիպման ու դառնալով 24 գոլի հեղինակ:



































