ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին նշել է, որ ակումբն այլևս չի հավակնում Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերմանը: Նա ասել է, որ արգենտինացու տրանսֆերի արժեքը շատ թանկ է գնահատվում:
«Չէի ասի, թե Դավիդ Լուիսի իրավունքները թանկ արժեք ունեին: Նրա ծառայություններով էին հետաքրքրված բազմաթիվ առաջատար ակումբներ:
Ինչ վերաբերում է դի Մարիային, ապա մենք իսկապես բանակցում էինք կիսապաշտպանի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: Բայց այն շատ թանկ է մեզ համար: Այդ պատճառով էլ բանակցությունները դադարեցվել են»,- L’Equipe-ը մեջբերում է Ալ Հելաիֆիի խոսքերը:








































