«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման ջիհադականները Սիրիայում մասամբ գրավել են «Բրիգադ 93» ռազմաբազան, 27 զինվոր և 14 զինյալ զոհվել է: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ մարտը սկսվել է լույս հինգշաբթի գիշերը, երբ 3 մահապարտ-ահաբեկիչ իրենց պայթեցրել են բազայի դարպասների մոտ, որի հետևանքով ավելի քան 20 սիրիացի զինվոր է զոհվել:










































