iOS և Android օպերացիոն համակարգերի համար United Airlines ավիաընկերության թարմացված հավելվածը թույլ է տալիս ոչ միայն չվերթի համար գրանցվել, այլև սքանավորել անձնագիրը՝ հայտնում է Engadget-ը:
Երբ օգտատերը հավելվածի միջոցով գրանցվում է թռիչքից մեկ օրից քիչ ժամանակ առաջ, նա ունենում է անձնագիրը սմարթֆոնի տեսախցիկի կիրառմամբ սքանավորելու հնարավորություն: Junio ծառայությունը ստուգում է փաստաթուղթը, որից հետո օգտատերը ստանում է համապատասխան կտրոն, որը կարող է ինքնուրույն տպել:
Նոր գործառույթն անհասանելի է դեպի այն երկրներ ուղևորությունների համար, որտեղ այցելելու համար այցագիր է պահանջվում:












































