Microsoft ընկերությունը Չինաստանում աշխատանքից կամավոր հեռանալու փոխարեն աշխատակիցներին առաջարկել է Lumia 630 սմարթֆոն, որը չինացի վերավաճառողները վաճառում են մոտ 130 դոլարով: Այս մասին հայտնում է MarketWatch պարբերականը:
Սմարթֆոնից բացի՝ կամավոր հեռացող աշխատողները կստանան իրենց հասանելիք հանգստյան օրերի վճարները: Microsoft-ն առայժմ չի մեկնաբանել ԶԼՄ-ների այս տեղեկությունը:
Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ ընկերության ներկայացրած կրճատումները Չինաստանում խնդիրներ են ուղեկցվում: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են աշխատակիցների բողոքի մասին, որոնք վրդովեցրել է ամբողջ աշխարհում 18 000 աշխատակցի կրճատելու Microsoft-ի որոշումը:
Microsoft-ը ծրագրում է ձեռք բերված գործարանում և Nokia-ի հետազոտությունների ու մշակումների կենտրոնում կրճատել մոտ 4 700 աշխատատեղ Պեկինում՝ ստորաբաժանումներում թողնելով 300 մարդու:
Microsoft-ը 18 000 մարդու կկրճատի սեփական բիզնեսը Nokia բջջային սարքերի թողարկման ընկերության հետ ռազմավարական միաձուլման արդյունքում, որը Microsoft-ը գնել է ապրիլի 25-ին:










































