Հոնկոնգում վաճառում են աշխարհի ամենաթանկարժեք բնակարանը: Այս բնակավայրի քառակուսի մետրը գնորդի համար կարժենա մոտ 245 հզ դոլար, ինչը ռեկորդային է անշարժ գույքի շուկայի համար:
Ինչպես հաղորդել է ITAR-Tass-ը՝ Sun Hung Kai Properties ընկերության կառուցած տունն արժե 106 մլն դոլար: Այն Վիկտորիա գագաթի վրա կառուցված 20 տներից մեկն է: Այդ տների մակերեսը 433 քմ է:
Հոնկոնգը, Լոնդոնի և Մոնակոյի հետ, ամենաթանկարժեք տների կենտրոն է համարվում: Նման բարձրարժեք տների առկայությունը բացատրվում է տարածքների բացակայությամբ և բնակչության շրջանում լիկվիդացիոն միջոցների մեծ պաշարի առկայությամբ:
Հոնկոնգը աշխարհում առաջատար է մուլտիմիլիոնատերերի թվով, որոնց կարողությունը գերազանցում է 10 միլիոնը: Երկրում 15,4 հզ մարդ միլիոնատեր է, ինչի մասին վկայում է New World Wealth ընկերության իրականացրած հետազոտությունը:








































