«Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցը տեղափոխվել է оk.ru հասցեով: Այդ մասին հաղորդել է Lenta.ru-ն՝ հղում անելով սոցիալական ցանցի մամլո քարտուղար Իլյա Գրաբովսկիին:
оk.ru-ի հասցեն հիմնական կդառնա ու կտրամադրվի համացանցային որոնողական աշխատանքների իրականացման ժամանակ: Դրա հետ մեկտեղ odnoklassniki.ru կայքը նույնպես կաշխատի: Նոր հասցեն ОК-ը սոցիալական ցանց կդարձնի պաշտոնական բրենդը:
«Օդնոկլասսնիկին» Mail.ru Group-ի նախագիծն է, որի այցելուների թիվն ամեն օր հասնում է 42 միլիոնի: