Ժիրինովսկին զանգահարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, սակայն միացել է նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին:
Զանգին պատասխանել է ինքնապատասխանիչը, որին Ժիրինովսկին փոխանցել է, որ ցանկանում է խոսել Ավակովի հետ: «Դուք անցել եք կարմիր գիծը: Իրավիճակը Ձեր և Ուկրաինայի այլ առաջնորդների համար բարդանում է: Ցանկանում եմ Ձեզ մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես խուսափել Ձեր կառավարության ողջ գործունեության ամենադաժան հետևանքներից: Իսկ ահա բջջայինով ոչ ոք չի պատասխանում»,- ասել է նա:
Դրանից հետո նրան զանգահարել է Գերաշչենկոն: Նա Ժիրինովսկուն պատասխանել է, որ նրա մոտ գնալ չի կարող, և կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե իրենք հանդիպեն Հաագայի դատարանում: Գերաշչենկոյի խոսքով՝ ռուսական կողմին չի հաջողվի խլել Դոնբասը, քանի որ ուկրաինացի ժողովուրդը հասունացել է և ականջալուր չի լինում ռուսական քարոզչությանը:










































