Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար են ազդում ռուսական տնտեսության վրա՝ կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Պատժամիջոցներն աշխատում են՝ որպես վիթխարի բեռ ընկնելով ռուսական տնտեսության վրա»,- հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ ռուսական տնտեսությունը ներկայում չի աճում:
Օբամայի խոսքով՝ Ռուսաստանը պետք է փոխի իր ներկայիս կուրսն Ուկրաինայի հանդեպ, այլապես կշարունակի բախվել Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման:










































