Հարավաֆրիկյան ֆերմաներից մեկում արված տեսագրությունը, որտեղ առյուծները բնակվում են շների հարևանությամբ, արդեն 3.5 մլն դիտում է ունեցել: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է տան մոտ նստած շանը թաքուն մոտենում կորյունը: Շունը, որը նայում էր պատուհանին, շրջվելով և տեսնելով կորյունին` վախեցած փախչում է:
Տեսագրությունը Youtube-ում տեղադրվել է օգոստոսի 2-ին Շոն Սվինգլերի կողմից:












































