Այսօր՝ օգոստոսի 6-ին, Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականները ընկերական մրցավեճ էին անցկացնում:
Հանդիպումը տեղի էր ունենում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: 2 օր առաջ թիմերը նույնպես ընկերական հանդիպում էին անցկացրել, որտեղ մեր ընտրանին հաղթել էր 1:0 հաշվով:
Այս անգամ թիմերից ոչ մեկին չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Խաղադաշտում անզիջում պայքար էր ծավալվել, սակայն երկու թիմերի գրոհներից ոչ մեկը հաջողությամբ չավարտվեցին:










































