Երկու եռամսյակ անընդմեջ կրճատումից հետո Իտալիայի տնտեսությունը նորից անկում է ապրում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին տվյալներով՝ 2014-ի երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կորցրել է 0,2%: Դա զգալիորեն վատ է, քան վերլուծաբաններն էին սպասում: Առաջին եռամսյակում բացասական տնտեսական աճը կազմել է 0,1%:
Միաժամանակ, եռամսյակային հաշվարկով արդյունաբերական արտադրության աճի տեմպը կազմել է 0,9%, ինչն առավելագույն աճն է 5 ամսվա ընթացքում:







































