Հյուսիսային Իրաքում քուրդ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը զգուշացրել է, որ եզդի փոքրամասնության 50.000 ներկայացուցիչ կմահանա սովից, եթե մոտ ժամանակներս նրանց չօգնեն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քուրդ-եզդիները ստիպված սննդի ու ջրի փոքր պաշարով բարձրացել են սարերը, երբ անցած հանգստյան օրերին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Սինջար քաղաքը:
«Փեշմերգի» քուրդ մարտիկների ղեկավար Ջաբար Յավարը հայտնել է, որ շատ փախստականներ արդեն մահացել են:











































