Thursday, 02 07 2026
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները

Ո՞վ է ասել, որ հրամանը տրվել է դիվերսիոն գործողությունների սկսման օրը

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է «Ռեգնում» լրատվական գործակալության հարցին.

– Պարո՛ն Քոչարյան, Բաքվից հայտարարում են, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման ժամանակ Ադրբեջանի նախագահը երկրից դուրս է գտնվել, և, հետևաբար, դիվերսիոն գործողությունները չէին կարող կազմակերպված լինել ադրբեջանական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Իսկ ո՞վ է ասել, որ հրամանը տրվել է դիվերսիոն գործողությունների սկսման օրը: Առավել ևս, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմն այդ գործողություններին նախապես է պատրաստվել: Վերջիվերջո, հրամանը կարելի է տալ նաև` գտնվելով արտասահմանում:

Նախագահի աշխատակազմում հիանալի հասկանում են, որ նախագահի` երկրից բացակայելու վերաբերյալ այդպիսի հայտարարությամբ հնարավոր չէ ժխտել միջազգային հանրության համար ակնհայտ փաստը, որ լարվածության մեծացման նախաձեռնողը եղել է հենց ադրբեջանական կողմը: Սակայն հայտարարությունն արված է, և դրա նպատակն է շարունակել սեփական ժողովրդին մոլորեցնելու քաղաքականությունը:

Այդ պատճառով, կապված ծրագրված դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի առաջնորդի վարկանիշի բարձրացմանն ուղղված փիառ արշավի տապալմամբ, նրա աշխատակազմը պարզունակ հայտարարություն արեց, որ նախագահը դրա հետ ոչ մի կապ չունի, քանի որ գտնվում էր արտասահմանում: Որքան պետք է չհարգել սեփական ժողովրդին, որպեսզի փորձել այդպիսի ակնհայտ սուտ հրամցնել վերջինիս:

Նմանատիպ իրավիճակներից խուսափել և կրկին ստիպված չլինել երկրում չգտնվել կարելի է հասարակ միջոցով` դադարել իրավիճակի լարումը և ուղղել ջանքերը դեպի բանակցային հուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում