Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Տոնի Կրոսը, ինչպես արդեն հայտնել ենք, առաջին մարզումն է անցկացրել «արքայական ակումբ»-ի կազմում: Twitter-ի իր էջում ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել խաղընկերներին:
«Առաջին մարզումն ավարտված է: Շատ ուրախ եմ, որ «Ռեալ» եմ տեղափոխվել: Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս»,- գրել է Կրոսը:
Հիշեցնենք` ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Բավարիա»-ից: Նա 6-ամյա պայմանագիր է ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ:







































