Համակարգիչների անվտանգության մեջ մասնագիտացած Hold Security ամերիկյան ընկերությունը հայտարարել է, որ ռուս ցանցահենների խմբին հաջողվել է կոտրել էլեկտրոնային փոստի ավելի քան 500 մլն հասցեներ: Այս մասին գրում է The New York Times-ը:
«Ցանցահենների հարձակումն ուղղված էր ոչ միայն ամերիկյան խոշոր ընկերությունների դեմ, այլև նրանք կոտրել են իրենց հասանելի դարձած ցանկացած կայք՝ սկսած Fortune ցուցակում գտնվող ընկերություններից, վերջացրած մանր կայքերով»,- հայտարարել է Hold Security-ի հիմնադիր տնօրեն Ալեքս Հոլդենը:
Աղբյուրի խոսքերով՝ Ռուսաստանի հարավային մասում գտնվող քաղաքից ցանցահենների խումբը ստեղծել է վիրուսով վարակված համակարգչային ցանց՝ դրանց օգնությամբ կատարելով գողությունը: Հայտնի է, որ ցանցահենների խմբին հաջողվել է գողանալ 1.2 մլրդ «օգտատիրոջ անուն և գաղտնաբառ», այսինքն՝ 510 մլն էլեկտրոնային փոստի կոտրված հասցե:










































