Մեգան Ֆոքսը «Նինձյա կրիաների» պրեմիերայի ժամանակ այնքան ցնցող տեսք է ունեցել, որ լրագրողներն անընդհատ հարցրել են նրան, թե ինչպես է հաջողվել երկու երեխաների մայրիկին այսպիսի շքեղ տեսքը պահպանել:
Մեգանը խոստովանում է, որ նրա շքեղ կազմվածքը մարզումների և խիստ դիետաների արդյունք է: E! News-ին տված հարցազրույցում 28-ամյա դերասանուհին պատմել է. «Ես իրականում ջանասիրաբար մարզվում եմ շաբաթը երկու անգամ»:
Ինչ վերաբերում է սննդին, ապա այստեղ նույնպես ամեն ինչ լուրջ է. «Ես հաց ընդհանրապես չեմ օգտագործում: Ոչ մի վնասակար բան: Ամենավատ բանը, ինչը ես ինձ թույլ եմ տալիս, օրական մեկ բաժակ սուրճն է»:











































