«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը, որը մայիս ամսին անցկացվել է Կոպենհագենում, Դանիային 15 միլիոն եվրո է արժեցել՝ երեք անգամ ավելի շատ, քան նախատեսել էին կազմակերպիչները, հաղորդում է գերմանական Frankfurter Rundschau ռադիոկայանի կայքը:
Երաժշտական տոնակատարությունը «ավելի թանկ է արժեցել, քան կարելի էր ենթադրել», Դանիայի մայրաքաղաքի Wonderful Copenhagen պաշտոնական տուրիստական բյուրոյի տնօրենի խոսքերն է մեջբերում կայքը: Սկզբնական նախահաշիվը 4,6 միլիոն եվրո է կազմել:
Մասնավորապես, չպլանավորված ծախսեր են առաջացրել շինարարական սխալները: Դրանք բացահայտվել են մրցույթից անմիջապես առաջ, և սխալների անհապաղ ուղղումը միլիոններ է արժեցել:
Wonderful Copenhagen-ում նշում են, որ ծախսերը մասամբ հնարավոր կլինի փակել մրցույթից հետո ակտիվացած զբոսաշրջիկների հոսքի հաշվին: Սակայն այս դեպքում էլ 7,8 միլիոն դոլարի բաց է մնում: Թե ինչպես ծախսերը իրենց մեջ կբաժանեն կազմակերպիչները՝ հայտնի չէ:
Մասնագետները «Եվրատեսիլ-2015» մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն են կանխատեսում: Դրա պատճառը Կոչիտա Վուրստի հաղթանակն է, գրում է կայքը:













































