Apple ընկերությունը սեպտեմբերի 9-ին կայանալիք արարողության ժամանակ կներկայացնի նոր սենդի iPhone սմարթֆոնը, գրում է lenta.ru-ն:
Ինքը՝ ընկերությունը առայժմ չի հաստատել և չի հերքել այս տեղեկատվությունը: Որպես կանոն, անոնսի ամսաթվի մասին լրագրողները տեղեկանում են հրավիրատոմսերից, որոնք ստանում են արարողությունից մոտավորապես մեկ շաբաթ առաջ:
Սակայն, եթե իրոք iPhone 6-ը ներկայացվի սեպտեմբերի 9-ին, ապա Apple ուղիղ մեկ տարում է թարմացնում իր սմարթֆոնը. iPhone 5S-ը ներկայացվել է 2013թվականի սեպտեմբերի 10-ին:
Սպասվում է, որ այս տարի Apple-ը երկու նոր սմարթֆոններ կներկայացնի՝ 4,7 և 5,5 դյումանոց էկրաններով: Լուրերի համաձայն նոր սմարթֆոնների հետևի կափարիչին Apple-ի փայլլող լոգոն կհայտնվի, իսկ սարքավորումները կարող են ստանալ NFC մոդուլը:
Ամենայն հավանականությամբ նոր iPhone-ի թողարկման հետ միասին Apple-ը հասանելի կդարձնի նաև iOS 8-ը, որը ներկայացվել էր հունիս ամսին:






































