Լեհաստանը վերսկսել է նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154М ինքնաթիռի կործանման հետաքննությունը: Ինչպես գրում է Gazeta Wyborcza-ն՝ համապատասխան որոշումը կայացրել է Վարշավայի շրջանային դատարանը:
«Հարկավոր է պարզել՝ արդյո՞ք խախտումներ թույլ չեն տվել պաշտոնյաներն ու զինվորականները, որոնք զբաղվել են այցի կազմակերպմամբ »,- հայտարարել է դատավոր Վոյչեխ Լոնչևսկին՝ բացատրելով հետաքննության վերսկսման պատճառները:
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154 ինքնաթիռը 2010 թ. ապրիլի 10-ին կործանվել էր Սմոլենսկի մոտ: Ինքնաթիռի վրա գտնվող կառավարության 86 անդամներն ու ինքնաթիռի անձնակազմը զոհվել էին:











































