Սույն թվականի հուլիսի սկիզբը և օգոստոսի սկիզբը նշանավորվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններին մի շարք բախումներով, գրում է Expert.ru կայքը:
Կողմերը, բնականաբար, միմյանց են մեղադրում: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով`«օգոստոսի 2-3-ը հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 893 անգամ, որից 839-ը`ղարաբաղյան հատվածում: Հայկական առաջնային դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափերի հրազեններից ընդհանուր առմամբ 8926 կրակոց է եղել»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությում էլ ասում են, որ «տարածաշրջանում լարվածության ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա է, որը կարգադրել է դիվերսիաներ անցկացնել»:
Բաքվում մի շարք պաշտոնյաներ պնդում են, թե ժամանակն է, որ նախագահ Իլհամ Ալիևը լուծի Ղարաբաղի և դրան առընթեր « ադրբեջանական հողերի ազատագրման» հարցը ուժ կիրառելու միջոցով: Իլհամ Ալիևն ինքը հասկացրել է, որ պատրաստ է դրան: Սակայն շանսերը, որ Ադրբեջանի առաջնորդը ի կատար կածի իր սպառնալիքը`լայնամասշտաբ պատերազմ սկսելով` նվազագույն են:
Պատճառը նախևառաջ ռուսական գործոնն է: Մոսկվայում հստակորեն գիտակցում են, որ եթե Հայաստանը պարտվի պատերազմում և դուրս բերվի Ռուսաստանի «ուղեծրից», ապա ողջ տարածաշրջանը կըկնի թուրք-ադրբեջանական ազդեցության ներքո: Իհարկե, նման դրությունը Ռուսաստանի համար բավական սպառնալից կարող է լինել: Այդ սպառնալիքներից ամենաառաջինը է Կասպից տարածաշրջանում հնարավոր պատերազմն է: Թուրք-ադրբեջանական դաշինքն ակնհայտորեն թշնամություն կցուցաբերի Իրանի նկատմամբ`ունենալով դրան դիմակայելու բավական միջոցներ: Իրանի չեզոքացման դեպքում ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի համար ավելի հեշտ կլինի Հարավային Կովկասում խողովակաշարներ անցկացնել, որոնցով ածխաջրածինները Կենտրոնական Ասիայից Եվրոպա կանցնեն: Բացի այդ, Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը Հյուսիսային Կովկասում կարող է ապակայունացնել դրությունը:
Ուստի, ըստ էության, Իլհամ Ալիևը պատերազմը հաղթելու մեկ ճանապարհ ունի`վերահսկողության տակ առնել Ղարաբաղի ողջ տարածքը և Ռուսաստանին փաստի առջև կանգնեցնել:











































