Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Որոշ մարդկանց թվաց, թե կարելի է Օպերայի տարածքում սրճարաններ, մայթերի վրա խանութներ բացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի ավագանու անդամ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

-Պարոն Թոքմաջյան, մեկ տարի է, ինչ ավագանու անդամ եք: Մինչև ավագանու անդամ դառնալը, Դուք ծրագրեր ունեիք հատկապես քաղաքում ծառեր տնկելու ուղղությամբ: Այնուամենյանիվ, ծառերը չեն ավելանում, ավելին, հատվում են, ինչպես օրինակ՝ Աֆրիկյանների տան մոտ ծառերը հատվեցին:

-Այն, որ ծառերն ավելանում են՝ ակնհայտ է, իսկ Աֆրիկյանների տան խոսակցությունը այլ խոսակցություն է: Ոչ միայն ծառատնկում գաղափարն է կարևոր, այլև ծառերը խնամելու նոր մշակույթ է Երևանում ի հայտ եկել: Ես մի քանի անգամ անցնում եմ նոր Սարալանջի ճանապարհով, կամ այլ տեղերով, որտեղ մեկ-երկու տարեկան ծառերի նկատմամբ խնամքն ակնհայտ երևում է: Իհարկե, սա բավական քիչ է Երևանի ծառատնկման համար, իմ ասած ծրագրերից մեկը արդեն իրականացրել ենք, նախագիծը ավարտված է, արդեն շինարարության մրցույթ է հայտարարված: Երևանի քաղաքապետարանը տրամադրելու է դրա համար երկու հարյուր միլիոն դրամ: Խոսքը Նոր Նորքի առաջին զանգվածի այգու շինարարությանմասին է: Նախագիծն իրականացվեց մեր ճարտարապետ և շինարար ընկերների կողմից և նվեր տրվեց Երևան քաղաքին: Այգին նախատեսվում է վեց հեկտար տարածքի վրա, և կարծում եմ՝ գողտրիկ և գեղեցիկ վայր կդառնա մեր բնակչության համար:

Դուք նշեցիք, որ Աֆրիկյանների տան խնդիրն այլ խնդիր է։ Այսօր, երբ անտերության են մատնված շենքի քարերը, որևէ մեկը չի հավատում Հին Երևան նախագծին։ Մենք կորցրինք քաղաքի պատմական մի շերտ:

-Շատ տխուր կլինի, եթե դա չկարողանանք վերականգնել, ես լավատես եմ այս հարցում: Կարծում եմ, որ կկարողանանք վերականգնել, որովհետև հրաշալի կառույց է: Հին Երևանի պահպանությունը լուրջ խնդիր է, գալիս է խորհրդային ժամանակներից, և հատուկ ծրագիր կար շենքերի տեղափոխման և պահպանման ուղղությամբ:

Մեր հիմնական խնդիրը կանաչ տարածքների հետ է կապված: Քաղաքը շատ ցածր կենսաապահովում ունի կանաչ տարածքներից, և միայն մայթեզրին տնկած ծառերով և ծաղիկներ դնելով խնդիրը չի լուծվելու: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մասսայական անտառների հիմնադրում, որտեղ դա հնարավոր է: Ցավոք սրտի, շատ քիչ ազատ հող կա դա անելու համար: Այս հարցերը նույնպես ուսումնասիրվում են, այս հարցը քաղաքապետի ուշադրության կենտրոնում է: Մտածում ենք Իսակովի պողոտայի տարածքների անտառապատման մասին, կարծում եմ՝ պետք է Երևան մտնող տարածքները անտառապատ տարածք դարձնել: Նորմայից 35 տոկոսով հետ ենք: 20-րդ դարի երրորդ քառորդում կար ծրագիր, որ Հայաստանը պետք է ունենար նորմային համապատասխան մեկ շնչին հասնող կանաչ տարածք:

-Ինչպե՞ս դա հասանելի դարձնել մեր իշխանություններին, երբ հանրային շահի փոխարեն բիզնես շահ են տեսնում:

Շատ խիստ եք հարցերը դնում: Ցանկացած հեղափոխությունից հետո, ինչպես դա եղավ 88-90թթ., երբ տեղի է ունում ֆորմացիաների փոփոխություն, փոխվում են չափանիշները: Չգիտես ինչու՝ որոշ մարդկանց թվաց, որ կարելի է Օպերայի տարածքում սրճարաններ կառուցել, մայթերի վրա խանութներ կառուցել: Ժամանակները այդպիսին էին, հետո հասկացան, որ այդպես չի կարելի անել:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում