Պաղեստինի Ինքնավարության արտգործնախարար Ռիադ Մալքին Հաագայի միջազգային դատարանի քննիչներին հայտարարել է, որ ինքն Իսրայելի ռազմական հանցագործությունների ապացույցներ ունի` ընդդեմ Գազայի բնակիչների: Այս մասին գրում է BBC-ն:
Մալքիի խոսքերով`ինքնավարության կառավարությունը պատրաստ է ՄՔԴ-ի մասնակից դառնալ` իսրայելական կողմի դեմ գործընթաց սկսելու համար:
Եթե Պաղեստինի Ինքնավարությունը դատարանով տարածք ստանա, ապա քննիչների միջազգային խումբը ևս այնտեղ հասանելիություն կստանա:






































