Ամերիկացի նկարիչ Սեմ վան Ակենը մի ծառ է ստեղծել, որն ամբողջ տարվա ընթացքում ծաղկում է և քառասուն տեսակի տարբեր մրգեր է տալիս:
Նույնիսկ ամենագեղեցիկ ծառերը մեկ գույնով են ծաղկում: Սեմ Վան Ակենին դա դուր չի գալիս, այդ պատճառով էլ նա մեկ ծառի բնին քառասուն տարբեր ճյուղեր է աճեցրել, հաղորդում է korrespondent.net-ը: Արդյունքում ծառն ամբողջ տարին տարբեր գույներով ծաղկում է:
Վան Ակենը ծնվել է ֆերմայում և կիրառում է խաչասերման բավականին անսովոր տեխնիկա : Սելեկցիոները քառասուն մրգերի ծառն ավելի շատ արտ-դեկոր է անվանում:
Իսկ ծառերը դեռ շատ փոքր են և նոր նոր սկսում են աճել: Մինչդեռ, դրանք արդեն սկսել են տարածվել ԱՄՆ-ում: Դրանք տնկել են թանգարաններում, քաղաքային կենտրոններում և մասնավոր հավաքածուներում:










































