Զինված ընդդիմության զինյալները 3-րդ օրն անընդմեջ ականանետերով գնդակոծում են Սիրիայի մայրաքաղաքը, հայտնում է ITAR-TASS-ը: Վերջին 48 ժամում քաղաքի ուղղությամբ արձակվել է 27 ական: Դրանցից 2-ը պայթել են Մուհաջիրին թաղամասում, որտեղ գտնվում է նախագահական պալատը: Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
Կիրակի և երկուշաբթի օրերին, ինչպես հաղորդում է «Սուրիա ալ-Էն» տեղեկատվական գործակալությունը, քաղաքում ականների պայթյունների զոհ է դարձել 18 մարդ, 46 հոգի վնասվածքներ է ստացել: Բացի դրանից՝ երթուղային տաքսիների կայանտեղիում ժամանակին ռումբ է վնասազերծվել:
Երեքշաբթի օրը Դերաա քաղաք (Դամասկոսից 110 կմ հարավ) հումանիտար օգնություն է հասել:






































