Tuesday, 14 05 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Հեղինեն իր տունը սարքել է պոռնկատուն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվում է Հեղինե Հարթենյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Հեղինեն Ավանում գտնվող իր բնակարանը 2009-2010 թվականներին պարբերաբար տրամադրել է Նաիրա Պ.-ին՝ պոռնկությամբ զբաղվելու և ստացած եկամուտը հավասարաչափ բաժանելու պայմանավորվածությամբ:

Մարմնավաճառությամբ ստացված եկամուտը կիսել են, սակայն Նաիրան մի օր էլ Հեղինեի տնից գողություն է կատարել: Այդ փաստը բացահայտվել է, Նաիրան դատվել ու դատապարտվել է:

Գողությամբ իրեն պատճառված վնասը հատուցելու պահանջով Հեղինեն Նաիրային դարձյալ առաջարկել է իր բնակարանում զբաղվել մարմնավաճառությամբ, ստացած գումարներով հատուցել իրեն պատճառած վնասը:

2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հեղինեն այդ նպատակով Նաիրային է տրամադրել իր բնակարանը և տնօրինել նրա ստացած գումարները:

Հեղինե Հարթենյանին մեղադրանք է առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:

Հարթենյանի խափանման այլընտրանքային միջոցը գրավն է:
Այսօրվա նիստին չէր ներկայացել գրավով ազատության մեջ գտնվող ամբաստանյալը: Չէր ներկայացել պաշտպանը, ով գրությամբ հայտնել էր, թե դատական նիստի օրվա մասին տեղեկացել է միայն այսօր, չի կարող մասնակցել՝ այլ նիստ վաղօրոք նշանակված լինելու պատճառով:

Նիստին ներկա չէր նաև մեղադրողը:

Ներկայացել էին երկու վկաներ՝ ինքը՝ Նաիրա Պ.-ն ու Ալեքսան անունով մի երիտասարդ:

Նաիրան դժգոհեց, որ այսօր ժամը չորսի նիստի մասին ծանուցագիրը ստացել է այսօր ժամը տասներկուսին: Ինքը կարող էր տանը չլինել ու չստանալ ծանուցագիրը:

Ծանուցագրի գրման ամսաթիվ էր նշված հուլիսի 21-ը: Թե ինչ դժվարին ճանապարհով է անցնում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Ավան վարչական շրջանում ապրող բնակչին հասցեագրված նամակը, որ տեղ է հասնում ինն օրում, հայտնի չէ: Ըստ փոստային կնիքի՝ նամակը փոստային բաժանմունքում ստացվել էր այսօր:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում