Էլայջա Վուդը նկարահանվում է Վին Դիզելի «Վերջին վհուկ որսացողը» ֆիլմում, հաղորդում է Deadline-ը:
Ֆիլմի սյուժեն կառուցված է վհուկների անմահ որսացողի շուրջը, որը Նյու Յորքը փրկում է կախարդական ժանտախտից:
Ֆիլմում կնկարահանվեն նաև Ռոուզ Լեսլին և Մաքյլ Քեյնը:
Ամերիկացի դերասան Էլայջ Վուդը 33 տարեկան է: Ներկայումս նրա ամենագլխավոր դերը Էդինբուրգի կինոփառատոնում ներկայացված «Վառիր աստղերը» (2014) ֆիլմում է:













































