iTunes Store-ի ռուսական խանութից անհետացել է պոռնոգրաֆիկ բաներներով վեբ-էջը: Դրանք խանութում հայտնաբերվել էին դեկտեմբերի 5-ին:
Էջում հայտնվել հնարավոր էր՝ կատարելով հղում iTunes-ի՝ «Ֆիլմեր օտար լեզվով» բաժնին: Ներկայում այդ բաժինը խանութում չի պատկերվում:
Ենթադրվում է, որ բաներներով էջը հայտնվել է խանութի խմբագիրների մեղքով, որոնք iTunes Store-ում թողել էին ժամանակավոր այսպիսի` xxx.xxxx.xxx հղում:
Դոմենի xxx գոտին նախատեսված է պոռնոգրաֆիկ ռեսուրսների համար:
iTunes Store խանութում ներկայացված են Apple-ի բջջային սարքերի համար նախատեսված երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, գրքեր:








































