Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում դժբախտ պատահարների հետևանով զոհվել է երկու զինծառայող:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, երկու զինվորներն էլ՝ Սամեդով Մուրադ Մահիր օղլուն և Ջավիդ Ջալիլ օղլի Մամեդովը, զոհվել են «զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը:
Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, երեկ Քարվաճառում դիպուկահարի կրակոցից զոհվել էր պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը:








































