Wednesday, 01 05 2024
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան

Հիմնանորոգվող 16 օբյեկտներին հատկացված 2.4 մլրդ դրամից 670 մլնը կորել է (տեսանյութ)

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը քաղաքաշինության նախարարության պատվերով մարզերում ստուգել է հիմնանորոգվող 16 օբյեկտներ, 3-ը` մշակութային օբյեկտներ և 13-ը` դպրոցներ: Այդ բոլոր օբյեկտներում հայտնաբերվել են խախտումներ` ընդհանուր 2.4 մլրդ դրամ հատկացումներից 670 մլն դրամի կորուստ է արձանագրվել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը տեղեկացրեց, որ տույժերը 23 մլն դրամից ավելի են, 109 մլն դրամը վճարվել է, սակայն աշխատանք չի կատարվել: Օրինակ՝ Կապանի քոլեջում կապալառուն ստացել է 64 մլն դրամ, բայց չի կատարել աշխատանք: Ս. Ղարիբյանը նշեց, որ ստուգված օբյեկտներում հիմնանորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրում:

«Խախտումները կարևորում ենք: Դրանք համատարած բնույթ են կրում: Տեղի է ունեցել պետական միջոցների փոշիացում, անգամ մեկ դպրոցի փլուզման դեպք է գրանցվել»,- ասաց Ս. Ղարիբյանը՝ նշելով, որ դեպքը եղել է Սյունիքի մարզի Տեղ գյուղում, որի կապալառուն «Առվա երկիր» ՍՊԸ-ն է, նախագծողը՝ Յաշա Խաչյանը:

Մեծ Մանթաշի և Մասիսի դպրոցների հիմնանորոգումն իրականացրել է «ՆՄ Օհանյան» ՍՊԸ-ն, որի գործերն ուղարկվել են գլխավոր դատախազություն, հարուցված են քր.գործեր, ընթանում է քննություն: Ս.Ղարիբյանի խոսքով` այդ «ՆՄ Օհանյան»-ը նույն «Փարվանա մոնտաժ»-ն է, որը ոչ վաղ անցյալում նույնպես իրավախախտումներ է թույլ տվել, և այժմ ընկերության ղեկավարները հետախուզման մեջ են: Քաղաքաշինության նախարարությունում արդեն գոյություն ունի սև ցուցակ:

Ս. Ղարիբյանը հայտնեց նաև, որ լիազոր մարմնին պարտադրում են համապատասխան միջոցներ ձեռնարկել և գումարները վերականգնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում