Մերիլին Մոնրոն (իսկական անունը՝ Նորմա Ջին Բեյքեր) ծնվել է 1926-ի հուլիսի 1-ին՝ Լոս Անջելեսում: Ծնվելուց երկու շաբաթ անց երեխային որդեգրել են:
1942-ի հունիսի 19-ին՝ 16 տարեկանում, Նորման ամուսնանում է և թողնում դպրոցը: Մեկ տարի անց նա ամուսնալուծվում է:
1944-ին 18-ամյա Նորման ստանում է իր առաջին հոնորարը՝ հանդես գալով որպես ֆոտոմոդել:
1948-ին նա արդեն Մերիլին Մոնրո անվամբ Columbia Pictures կինոստուդիայի հետ ստորագրում է իր առաջին պայմանագիրը՝ 6 ամսով:
Մերիլին Մոնրոն սեքս-խորհրդանիշի և աստղի կարգավիճակ է ձեռք բերում «Նիագարա» և «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմերից հետո, իսկ «Կապկային բիզնես» ֆիլմում նա առաջին անգամ ներկայանում է որպես պլատինե շիկահեր: Դերասանուհին նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում:
1951-ից սկսվում է նրա ծանոթությունը Ջոն Քենեդիի հետ: Ապացույցներ, թե նա սիրավեպ է ունեցել Քենեդու հետ, չկան:
1954-ի հունվարին նա կրկին ամուսնանում է, այս անգամ՝ ամերիկյան բեյսբոլի աստղ Ջո Դի Մաջոյի հետ: Այս ամուսնությունը տևում է 9 ամիս:
1956-ին Մոնրոն գրանցում է իր երրորդ ամուսնությունը: Դերասանուհու երրորդ և վերջին ամուսինը դրամատուրգ Արթուր Միլլերն էր: Դա ամենաերկարատև ամուսնությունն էր Մոնրոյի կյանքում՝ այն տևել է 4.5 տարի:
Մերիլին Մոնրոն մահացել է 1962-ի օգոստոսի 5-ին՝ 36 տարեկանում, քնաբերի մահացու չափաբաժնից:










































