Լինդսի Լոհանը հագեցած կյանք է վարում: Աստղը, ով ավելի շատ հայտնի է սկանդալներով, քան ֆիլմերում դերերով, մտադիր է բոլոր ցանկացողների հետ կիսվել իր կենսագրության մանրամասներով և խոստանում է ոչ մի բան չթաքցնել: Հենց այսպես էլ մամուլը բնութագրում է դերասանուհու հիշողությունների գիրքը, գրում է Spletnik.ru-ն:
Հայտնի է դարձել, որ Լոհանը բանակցություններ է վարում մի քանի հրատարակչությունների հետ, որոնք հետաքրքրված են գրքի հրատարակմամբ:
Աղբյուրները հայտնում են. «Լինդսին վերջերս մի քանի հանդիպում է ունեցել լոնդոնյան հրատարակչությունների ղեկավարների հետ, և այն պատմություններից, որոնք Լինդսին պատրաստվում է բացահայտել, նրանք ցնցվել են: Նա պատրաստ է ամեն ինչ պատմել, իսկ Լինդսին ամաչկոտներից չէ, ինչում մենք արդեն համոզվել ենք այն ժամանակ, երբ նա հրապարակել էր իր սիրեկանների ցուցակը»:
Ինչպես և աստղերի մեծամասնությունը իր մեմուարները գրելու համար Լինդսին ghost writer կվարձի: Ընդ որում, ԶԼՄ-ների պնդմամբ, դա ոչ թե սովորական լրագրող, այլ հայտնի գրողներից մեկը կլինի: Քննարկվում են Է. Լ. Ջեյմսի և Ջ. Ք. Ռոուլինգի թեկնածությունները:















































